Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀՀՊԵԿ-ի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակում

ՀՀՊԵԿ-ի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակում
03.02.2014 | 13:14

Նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակում, ինչի համար նախ անհրաժեշտ է կազմակերպմանն առնչվող հարցերի վերլուծություն: Ինչպես նաև՝ անցման կետերի անձնագրավորում`«Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանի անցման կետի անձնագրի ձևի հիման վրա` հաստատված Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի N 688 որոշմամբ»։

Աշխատանքները ներառում են նաև. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում, ինչպես նաև՝ ՄՄ և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցելու կապակցությամբ անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ընդհանուր մաքսային ընթացակարգերի կիրառման նպատակով տեղեկատվական–ծրագրային միջոցների կատարելագործում, այդ թվում նաև՝ Մաքսային միության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվական–ծրագրային միջոցների ներդրում:
Ուշագրավ է, որ որոշ աշխատանքներ իրականացվելու են համաձայն համաձայնագրերի, որոնք կնքվել են և վավերացվել են 2011-ին, այն ժամանակ, երբ Հայաստանը ակտիվորեն բանակցում էր ԵՄ-ի հետ՝ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ